Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Թուրքական «սկլերոզ»

Թուրքական «սկլերոզ»
28.03.2024 | 11:36

Թուրքական MİT-ը բոլորովին «տեղյակ չէր», երբ չեչենական պատերազմի ժամանակ Թուրքիայի ճամբարներում պատրաստվում և Ռուսաստան էին մեկնում ահաբեկիչներ, իսկ վիրավոր ահաբեկիչները բուժում էին ստանում հենց Թուրքիայում։

Թուրքական MİT-ը բոլորովին «տեղյակ չէր», երբ Սիրիայում պայթեցվում էր ռուսական կործանիչը, իսկ ռուս օդաչուները սպանվում էին։

Թուրքական MİT-ը բոլորովին «տեղյակ չէր», երբ սպանվում էր Ռուսաստանի դեսպանը։

Թուրքական MİT-ը բոլորովին «տեղյակ չէր», երբ կազմակերպվում և իրականացվում էր Հրանտ Դինքի սպանությունը։

Թուրքական MİT-ը դարձյալ բոլորովին «տեղյակ չէր», որ Կ.Պոլսում (Ստամբուլ) պատրաստվում էին ահաբեկիչներ, ովքեր Ռուսաստանում պետք է սարսափելի ահաբեկչական գործողություններ կատարեին։

Ու զարմանալիորեն, միայն ահաբեկչական գործողություններից հետո թուրքական MİT-ը «հիշեց», որ Կ.Պոլսում (Ստամբուլ) գոյություն ունեն ահաբեկչական բջիջներ, ահաբեկչական ճամբարներ, որտեղ Ռուսաստանի համար պատրաստվել են ահաբեկիչներ։ Ու հետաքրքիրն այն է, որ Կ.Պոլիսը, որը Թուրքիայի առավել զարգացած, առավել եվրոպական հատվածն է, որտեղ մարդիկ առավել հակված են Եվրոպային, հանկարծ ահաբեկչական խմբավորումներ ու ճամբարներ են բացահայտվում։ Իսկ առավել հետաքրքիրն այն է, որ այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սերտացման համապատկերում։

Բոլոր դեպքերում, հեռու չէ այն օրը, երբ 1453-ը թուրքերը կփորձեն կրկնել Մոսկվայի պատերի տակ։

Էրդողանը, Կ.Պոլսի քաղաքապետ լինելով, ժամանակին արտասանեց հայտնի տողերը, որի պատճառով բանտարկվեց, հետո այս տողերը կրկին արտասանեց ընդամենը 2 շաբաթ առաջ.

«Մզկիթները մեր զորանոցներն են,

մինարեթները` մեր սվինները,

գմբեթները մեր սաղավարտներներն են,

իսկ հավատացյալները` մեր զինվորները»։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2603

Մեկնաբանություններ

ը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am